Սանչեսն ընդդեմ Մխիթարյանի. ում տրանսֆերն էր ավելի հաջողված

2018 թվականի ձմռանը «Արսենալ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը տրանսֆերային փոխանակություն իրականացրին՝ Ալեքսիս Սանչեսի և Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ:
Հայազգի ֆուտբոլիստը տեղափոխվեց լոնդոնյան ակումբ, իսկ Սանչեսը՝ Մանչեսթեր:
Նրանք երկուսն էլ կարիերայի լավագույն պահերը չանցկացրին իրենց նոր թիմերում:
Եվ ահա նրանց ուղիները խաչվեցին Իտալիայում. Սանչեսը նախորդ ամռանը տեղափոխվեց «Ինտեր», իսկ Մխիթարյանը՝ «Ռոմա»:
ESPN-ը ներկայացրել է նրանց վիճակագրական բաթլը անգլիական ակումբներում՝ «Արսենալ»-ում և «Ման.Յունայթեդ»-ում: