09.09.2019 12:00

Վենգեր․ Սալահը կարող է հասնել Մեսսիին, եթե ...

Վենգեր․ Սալահը կարող է հասնել Մեսսիին, եթե ...

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը beIN Sports-ի հետ զրույցում խոսել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի մասին՝ համեմատելով նրան Լիոնել Մեսսիի հետ։ 

«Սալահը նման է Մեսսիին։ Կարծում եմ՝ գրոհի եզրափակիչ փուլում նա Մեսսիից վատը չէ։ Մոհամեդը կարողանում է ավարտել գրոհները ու դա անում է Մեսսիից ոչ այդքան վատ։ Բայց այդ ամենի հետ մեկտեղ նա մի փոքր եսասեր է դարպասի առաջ։ Եթե նա ավելի քիչ եսասեր լինի գրոհի եզրափակիչ փուլում, կարող է հավասարվել Մեսսիին»,-Վենգերի խոսքերն է մեջբերում Goal-ը։ 

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում Սալահը մասնակցել է 4 հանդիպման, որոնցում 3 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում է կատարել։ 

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին վերականգնվում է վնասվածքից։ Արգենտինացի հարձակվողը նոր մեկնարկած մրցաշրջանում դեռևս ոչ մի հանդիպման չի մասնակցել։