09.09.2019 13:00

Հոնկոնգում ցուցարարները նախագահ Թրամփից օգնություն են խնդրում

Հոնկոնգում ցուցարարները նախագահ Թրամփից օգնություն են խնդրում

Հոնկոնգում ամերիկյան դեսպանատան մոտ հավաքվել են դեմոկրատական շարժման մասնակիցները, որոնք օգնության խնդրանքով դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Ցուցարարներից ոմանց ձեռքին պաստառներ են եղել՝ «Նախագահ Թրամփ, փրկեք Հոնկոնգը», «Հոնկոնգը կրկին հզոր դարձրեք» մակագրություններով:

Արդեն 13 շաբաթ շարունակվող բողոքի ցույցերը չեն հանդարտվում, թեպետ Հոնկոնգի վարչակազմը համաձայնել է ընդդիմության գլխավոր պահանջներից մեկին և ետ է կանչել դատապարտյալներին ՉԺՀ տարածք արտահանձնելու վերաբերյալ վիճելի օրինագիծը:

Պեկինը բազմիցս արտաքին ուժերին նախազգուշացրել է չմիջամտել իր ներքին գործերին: Մինչդեռ ամերիկյան դեսպանատան մոտ հավաքված ցուցարարները թափահարել են ԱՄՆ դրոշը և ԱՄՆ-ին կոչ արել «Հոնկոնգն ազատագրել Չինաստանից»:

Փոխանցում է BBC-ն: