09.09.2019 13:35

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի է ունեցել դատապարտյալների փոխանակում

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի է ունեցել դատապարտյալների փոխանակում

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 7-ին, տեղի է ունեցել դատապարտյալների՝ երկար սպասված փոխանակումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Կողմերը միմյանց են փոխանցել 35-ական դատապարտյալի:

«Ես, որպես Ուկրաինայի նախագահ, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արեցինք այն ամենը, ինչ խոստացել էինք, և դա արեցինք՝ առանց հընթացս փոխելու մեր պայմանավորվածությունները»,- փոխանակումից անմիջապես հետո հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:

Փոխանակումից հետո, ինչի արդյունքում տուն են վերադարձել Ուկրաինայի համար այնքան նշանակալի դատապարտյալներ, ինչպես ռեժիսոր Օլեգ Սենցովը, լրագրող Ռոման Սուշչենկոն և մեկ տարի առաջ ձերբակալված նավաստիները, կողմերն արդեն իսկ հայտարարել են հաջորդ մեծածավալ փոխանակման մասին՝ այս անգամ արդեն Կիևի և չճանաչված հանրապետությունների միջև, այդպիսով առաջին անգամ մոտենալով Մինսկյան համաձայնագրերի թեկուզ մի կետի լիարժեք կատարմանը՝ փոխանակում բոլորին բոլորի հետ:

Փոխանցում է BBC-ն: