09.09.2019 13:56

Իրան. «ԵՄ-ն իր խոստումը չի կատարել»

Իրան. «ԵՄ-ն իր խոստումը չի կատարել»

Եվրոպական մասնակիցները չեն կատարել միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունների իրենց բաժինը: Թեհրանը կգործի համապատասխանաբար, սակայն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում:

Այսպես են Իրանում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանը մեկնաբանել սեփական պարտավորությունների հերթական  կրճատման վերաբերյալ որոշումը:

«Եվրամիությունը ստանձնել էր միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո առաջացած թերությունները լրացնելու պարտավորություն, սակայն նրան չի հաջողվել կատարել իր խոստումը»,- հայտարարել է Իրանի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

«Մենք, անշուշտ, շատ կարևոր ենք համարում օպերատիվ հակազդեցությունը: Ժամանակի գործոնը նույնպես չափազանց կարևոր է»,- նշել է Սալեհին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի պաշտոնակատար Քորնել Ֆերուցեի հետ հանդիպմանը:

Ժամկետներն արդեն իսկ որոշված են. Թեհրանը գործարքից աստիճանաբար կնահանջի յուրաքանչյուր 60 օրը մեկ:

Սեպտեմբերի 6-ին Իրանը հրաժարվել է հետազոտական աշխատանքների սահամանփակումների վերահսկողությունից և ակտիվացրել ուրանի հարստացման գործընթացը:

Փոխանցում է euronews-ը: