09.09.2019 14:46

Վրաստան. Գախարիան նշանակվել է վարչապետ

Վրաստան. Գախարիան նշանակվել է վարչապետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկուշաբթի հրամանագիր է ստորագրել Գեորգի Գախարիային վարչապետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ:

Այդ մասին ТАСС-ի թղթակցին տեղեկացրել է վրաց պետության ղեկավարի՝ ԶԼՄ-ների հարցերով խորհրդական Իրինա Շենգելիան:

«Նախագահն արդեն այսօր ստորագրել է Գախարիային նշանակելու հրամանագիրը: Այդպիսով՝ պաշտոնական մասն ավարտված է»,- ասել է Շենգելիան:

Փոխանցում է tass.ru-ն: