09.09.2019 15:30

Անվտանգության գոտի ստեղծել Սիրիայում. Էրդողանը հարցեր ունի ԱՄՆ-ին

Անվտանգության գոտի ստեղծել Սիրիայում. Էրդողանը հարցեր ունի ԱՄՆ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել է, թե նա ուզում է Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության գոտի ստեղծել ոչ թե Անկարայի, այլ Վաշինգտոնի աջակցությունը վայելող «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» դաշինքի համար:

Թուրքիան ահաբեկչական կազմակերպություն է համարում «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» կազմի մեջ մտնող «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» քրդական կազմավորումը:

Մի քանի օր առաջ Անկարան սպառնացել էր բացել արևմտյան սահմանները սիրացի փախստականների առջև, եթե անվտանգության գոտի չստեղծվի, և եթե Արևմուտքը Թուրքիային չցուցաբերի խոստացված օգնությունը:

«Կա՛մ դուք մեզ կաջակցեք Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հարցում, կա՛մ մենք ստիպված կլինենք բացել մեր սահմանային անցուղիները: Կա՛մ դուք մեզ կօգնեք, կա՛մ թող ոչ մեկը չփոշմանի: Մենք հանդուրժեցինք՝ ինչքան որ հարկն էր: Հիմա էլ ենք դիմանում: Մենք միա՞կն ենք, ովքեր պատրաստվում են կրել այս բեռը»«- հայտարարել է Էրդողանը:

Փոխանցում է euronews-ը: