09.09.2019 16:12

Բրիտանիայի կառավարությունը կրկին կմիջնորդի արտահերթ ընտրություններ անցկացնել

Բրիտանիայի կառավարությունը կրկին կմիջնորդի արտահերթ ընտրություններ անցկացնել

Մեծ Բրիտանիայի կառավարությունն այսօր կրկին խորհրդարանին կմիջնորդի արտահերթ խարհրդարանական ընտրություններ անցկացնել: Նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ է ձայների երկու երրորդը:

Քիչ հավանական տարբերակով՝ եթե այդ որոշումը կայացվի, խորհրդարանը կլուծարվի, ընտրությունները կնշանակվեն հոկտեմբերի 15-ին, իսկ այն օրենքը, որը վարչապետ Բորիս Ջոնսոնին պարտավորեցնում է ԵՄ-ի հետ պայմանագրի բացակայության դեպքում խնդրել հետաձգել Brexit-ը, ուժի մեջ կմտնի:

Մինչև հիմա խորհրդարանը հանդես է եկել ԵՄ-ի հետ պայմանագրի դեմ՝ նրա ներկայիս տեսքով, և կտրականապես դեմ է եղել, այսպես կոչված՝ «կոշտ brexit»-ին:

Մինչդեռ Բորիս Ջոնսոնը պնդում է, որ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գա նախապես որոշված ժամկետին՝ մինչև հոկտեմբերի 31-ը:

Փոխանցում է BBC-ն: