09.09.2019 16:48

Բրիտանիա. Պաշտոնաթող նախարարը քննադատում է Ջոնսոնին

Բրիտանիա. Պաշտոնաթող նախարարը քննադատում է Ջոնսոնին

Աշխատանքի և կենսաթոշակի հարցերով Բրիտանիայի նախկին նախարար Էմբեր Ռաադը հայտարարել է, որ հրաժարական է տվել, քանի որ կառավարությունը բավարար ջանքեր չի գործադրում կառավարելի brexit- իրականացնելու համար:

«Ես այլևս չեմ հավատում, թե գործարքով դուրս գալը կառավարության հիմնական նպատակն է»,- գրել է Ռաադը Twitter-ում:

«Brexit-ի այդ հսկայական մեխանիզմը նախապատրաստվել է առանց գործարքի: Եվ դա նորմալ է: Կարելի է ենթադրել, որ ԵՄ-ից գործարքով կամ առանց դրա դուրս գալու հավանականությունը 50/50 է: Բայց բանն այն է, որ կառավարությունը ժամանակի 80-90 %-ը ծախսել է «կոշտ brexit-ի» նախապատրաստման վրա և ոչ մի իրական քայլ չի ձեռնարկել ԵՄ-ի հետ պայմանագիր կնքելու համար: Ահա թե ինչն է վրդովել իմ գործընկերներին: Նրանք 21-ն են: Ես ես պետք է միանամ նրանց»,- հայտարարել է Էմբեր Ռաադը:

Վարչապետ Բորիս Ջոնսոնը brexit-ի հարցում անընդմեջ մի քանի պարտություն է կրել բրիտանական խորհրդարանում: Կհաջողվի՞ կառավարության ղեկավարին հաղթահարել ճգնաժամը, երկիրը դուրս բերել Եվրամիությունից, գործարքով կամ առանց դրա՝ առաջվա պես՝ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները:

Փոխանցում է euronews-ը: