10.09.2019 12:50

Թրամփը խոստովանել է թալիբների հետ բանակցությունների ձախողումը

Թրամփը խոստովանել է թալիբների հետ բանակցությունների ձախողումը

ԱՄՆ-ը հրաժարվել է թալիբների պատվիրակության հետ հանդիպման ծրագրերից, երբ իսլամիստները հայտարարել են, որ ստանձնում են այն ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որի զոհերի թվում նաև ամերիկացի զինվորական կար։

Բանակցությունները, որ պետք է տեղի ունենային Քեմփ-Դևիդում, և որոնց պիտի մասնակցեին ինչպես թալիբների, այնպես էլ Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչները, նախապատրաստվում էր կատարյալ գաղտնիության պայմաններում։ Դրանց նպատակը լինելու էր արդեն 18 տարի երկիրը կեղեքող պատերազմին վերջ տալը։

Թե՛ ԱՄՆ-ը, թե՛ «Թալիբանը» հայտարարում են, որ մյուս կողմը միայն տուժել է բանակցությունները չեղարկելու պատճառով։

Նախնական բանակցությունները, ըստ երևույթին, բավական առաջ էին ընթացել։ Դիվանագետները բոլոր հնարավորություններն ունեին համաձայնության գալու, սակայն վերջին պահին Թրամփը Twitter-ում ոչ միայն բացահայտել էր նախապատրաստվող գաղտնի հանդիպումը, այլև չեղարկել էր այն, թեպետ Աֆղանստանում ԱՄՆ զինվորական քանակակազմի կրճատումը նրա նախընտրական խոստումներից է։

Աֆղանստանում ներկա պահին գտնվում են ԱՄՆ առնվազն 14 հազար զինվոր և ՆԱՏՕ-ի մոտավորապես 8 հազար զինվորական։

Փոխանցում է BBC-ն։