Ջոնսոնի «գորշ կարդինալը»՝ Brexit-ի ճարտարապետ Դոմինիկ Քամինգսը

Բորիս Ջոնսոնի կառավարության՝ իշխանության գալու հետ միասին բրիտանացի քաղաքական գործիչները ատելության և գաղտնի մանիպուլյացիաների ու ամեն սրբություն ոտնատակ տալու մեղադրանքների նոր օբյեկտ հայտնաբերեցին։ Եվ դա Ջոնսոնը չէ, այլ նրա գլխավոր խորհրդական, «Brexit-ի ճարտարապետ» Դոմինիկ Քամինգսը։
Մինչև այս ամառվա կեսերը լայն հանրությունը գրեթե բոլորովին չէր ճանաչում Քամինգսին, այլ ճանաչում էր ընդամենը «brexit»-ի գորշ կարդինալի գեղարվեստական կերպարին՝ Բենեդիկտ Քամբերբետչի «Ոչ քաղաքացիական պատերազմ» ֆիլմից։
Եվ ահա հիմա հայտնվել է իրական քաղտեխնոլոգ Քամինգսը, ու նրան անմիջապես սկսել են մեղադրել բոլոր վիճելի որոշումների համար, որոնք կայացրել է նորաթուխ վարչապետ Ջոնսոնը․ հոկտեմբերի 31-ին առանց փոխզիջումների ելքը ԵՄ-ից, խորհրդարանի աշխատանքի կասեցումը, թորիների խորհրդարանական խմբակցությունից խռովարարներին դուրս քշելը։
Ոչ մեկը այդ ամենի մասին ոչինչ չի ասել, սակայն բոլորը կասկածում են, որ դա Քամինգսի ուղեգիծն է, որով ընթանում է Ջոնսոնը։
Դոմինիկ Քամինգսն ուզում է փոխել բրիտանական քաղաքական համակարգը, ինչի մասին գրում է արդեն բավական վաղուց։ Նրան բնութագրում են որպես ինտելեկտուալ, ցինիկ, «քաղաքականության վարպետ», մանիպուլյատոր, որը խաղում է կամ փորձում է խաղալ քաղաքական գործիչներով՝ ինչպես շախմատի խաղաքարերով։
Փոխանցում է BBC-ն։