10.09.2019 13:35

Օմբուդսմեն․ Կարծում եմ՝ Մոսկվայի և Կիևի միջև հերթական փոխանակումը կկատարվի մինչև տարեվերջ

Օմբուդսմեն․ Կարծում եմ՝ Մոսկվայի և Կիևի միջև հերթական փոխանակումը կկատարվի մինչև տարեվերջ

Ուկրաինան մտադիր է Ռուսաստանում պահվող իր 113 քաղաքացիներին վերադարձնել մինչև 2019 թվականի վերջը։

Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Գերագույն ռադայի՝ մարդու իրավունքների գծով հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան։

«Փոխանակման ծրագրեր կան։ Ես կարծում եմ, որ այս տարի դա տեղի կունենա»,- ասել է Դենիսովան ուկրաինական «1+1» հեռուստատեսության եթերում։

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ շարունակվում են բանակցությունները փոխանակման շուրջ։ Կիևը մտադիր է վերադարձնել իր ավելի քան հարյուր քաղաքացիների։

«Մենք կանգ չենք առնում, անձնական բանակցություններ ենք անցկացնում, որպեսզի բոլորին վերադարձնենք։ Այժմ մերոնք՝ նրանք, որոնց անձը ճշտվել է՝ 113 հոգի են, դրանից 89-ը Ղրիմի թաթարներ են»,- նշել է օբուդսմենը։

Փոխանցում է tass.ru-ն։