10.09.2019 13:40

Ջեք Ման դուրս է եկել Alibaba Group-ի ղեկավար կազմից

Ջեք Ման դուրս է եկել  Alibaba Group-ի ղեկավար կազմից

Համացանցային առևտրային Alibaba Group ընկերության հիմնադիր և ղեկավար Ջեք Ման լքել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, ինչպես և խոստացել էր մեկ տարի առաջ, հաղորդել են Bloomberg-ը և TechCrunch-ը։

Տնօրենների խորհրդի կազմում Ման կմնա մինչև Alibaba-ի բաժնետերերի հերթական տարեկան ժողովը, որը կայանալու է 2020 թ․։ Նա կլինի Alibaba Partnership գործընկերության ցմահ մասնակիցը, որի մեջ են մտնում խմբի բարձրաստիճան մենեջերները և ընկերությունները։ Գործընկերությունն իրավունք ունի առաջադրելու, իսկ որոշ դեպքերում՝ նաև նշանակելու տնօրենների խորհրդի անդամների պարզ մեծամասնությանը։

Մայի հրաժարականը համընկել է նրա 55-ամյակին և Ուսուցչի օրվան, որը Չինաստանում նշվում է սեպտեմբերի 10-ին։ Մինչև 1999 թ․ Alibaba-ի հիմնադրումը Ման դպրոցոմ անգլերենի ուսուցիչ է եղել, և խմբում նրան հենց այդպես էլ անվանել են՝ «Ուսուցիչ Մա»։ Մեկ տարի առաջ նա ասել էր, որ ուզում է իր կյանքի հետագա տարիները նվիրել կրթության ոլորտում բարեգործությանը։

Bloomberg Billionaires Index-ը Ջեք Մայի ունեցվածքը գնահատում է 41,8 մլրդ դոլար։ Ասիայի մեծահարուստների շարքում նա երկրորդ տեղն է զբաղեցնում հնդիկ Մուկեշ Ամբանիից հետո։

Փոխանցում է Interfax-ը։