10.09.2019 13:54

Մադուրոն Կոլումբիային մեղադրել է երկու երկրների միջև ռազմական հակամարտություն հրահրելու համար

Մադուրոն Կոլումբիային մեղադրել է երկու երկրների միջև ռազմական հակամարտություն հրահրելու համար

Կոլումբիայի իշխանությունները սադրանք են կազմակերպում, որպեսզի ռազմական հակամարտություն հրահրեն Վենեսուելայի հետ։ Երկուշաբթի նման հայտարարություն է արել Բոլիվարիական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն։

«Վենեսուելան ապացույցներ ունի, թե ինչպես են նրանք փորձում գոյություն չունեցող պատճառ գտնել Կոլումբիայի և Վենեսուելայի միջև զինված հակամարտություն հրահրելու համար»,- ասել է նա հանրապետության Պաշտպանության խորհրդի նիստում։

Մադուրոյի խոսքով՝ Կոլումբիայի տարածքից նաև ահաբեկչական հարձակումներ են ծրագրվում Վենեսուելայում։ Ինչպես կարծում է Վենեսուելայի առաջնորդը, նրանց թիրախը պետք է դառնան ենթակառուցվածքային օբյեկտները, ինչպես նաև քաղաքացիական անձինք և զինվորականները։

Անցյալ շաբաթ Մադուրոն հայտարարել էր Կոլումբիայի սահմանին սեպտեմբերի 10-ից 28-ը զորավարժություններ անցկացնելու մասին։ Նա նաև կարգադրել էր սահմանամերձ շրջանում «սպառնալիքի նարնջագույն մակարդակ» հայտարարել՝ «Կոլումբիայի կողմից Վենեսուելայի դեմ ագրեսիայի սպառնալիքի պատճառով»։

Փոխանցում է tass.ru-ն։