10.09.2019 21:08

ԱԻՆ. Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 4,8 կմ հյուսիս-արևելք

ԱԻՆ. Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 4,8 կմ հյուսիս-արևելք

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 20:22-ին Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում: