11.09.2019 10:00

Աշխարհի գավաթ. Հայաստանի շախմատիստների արդյունքները

Աշխարհի գավաթ. Հայաստանի շախմատիստների արդյունքները

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որն անցկացնվում է նոկաուտ մրցացակարգով:

Առաջին շրջանի առաջին պարտիաներում Հայաստանի ներկայացուցիչներից Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել եգիպտացի Էլ Գինդի Էսամի հետ:

Արման Փաշիկյանը սեւերով պարտվել է իրանցի Ալիռեզա Ֆիրուջային: Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով պարտություն է կրել ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյից: 

Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Գրիգորի Օպարինի հետ:

Սեպտեմբերի 11-ին տեղի կունենա պատասխան պարտիաները: