11.09.2019 11:41

Sport.es. ՊՍԺ-ում ցանկանում են, որ Նեյմարը ձմռանը հեռանա թիմից

Sport.es. ՊՍԺ-ում ցանկանում են, որ Նեյմարը ձմռանը հեռանա թիմից

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, հնարավոր է, առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքի թիմը:

Sport.es-ի տեղեկություններով՝ փարիզյան ակումբի ղեկավարություն կարծում է, որ բրազիլացին իր ներկայիս իրավիճակով ավելորդ ճնշում կգործադրի թիմակիցների վրա, ինչը վատ կանրադառնա ելույթներին:

Ձմռանը 27-ամյա խաղացողին կարող են թիմ հրավիրել «Բարսելոնա»-ն կամ Մադրիդի «Ռեալ»-ը:

Հիշեցնենք, որ կատալոնացիների նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հայտնել էր, որ Նեյմարի տեղափոխությունն ավելի շուտ, քան հաջորդ ամռանը հնարավոր չէ: