Mirror. «Արսենալ»-ը ցանկանում է հրավիրել Կարասկոյին

«Արսենալ»-ը մտադիր է ձմռանը հրավիրել «Դալյան Իֆան»-ի վինգեր Յանիկ Ֆերեյրա Կարասկոյին, տեղեկացնում է The Mirror-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, լոնդոնյան ակումբն արդեն 2 տարին հետևում է ֆուտբոլիստին, բայց դեռևս պաշտոնական առաջարկով չի դիմել չինական կողմին:
Ավելի վաղ նշվում էր, որ Կարասկոյին իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Նապոլի»-ն:
Ընթացիկ մրցաշրջանում բելգիացին մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 14 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ: