11.09.2019 13:30

Հայաստանի հավաքականի 2 ֆուտբոլիստներ՝ SofaScore-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի 2 ֆուտբոլիստներ՝ SofaScore-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում

SofaScore սպորտային հարթակը կազմել է Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին երկու տուրերի խորհրդանշական հավաքականը:

Մեր ընտրանուց միանգամից երկու ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյանը և Հովհաննես Համբարձումյանը ճանաչվել են լավագույններից համապատասխանաբար 9.5 և 8.5 գնահատականներով: 

Մեր տղաներից բացի, խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են նաև Կրիշտիանու Ռոնալդուն (10), Կևին դե Բրույնեն (10), Ռահիմ Ստելինգը (9.5), Տիագո Ալկանտարան (9.3) և այլք: