Թրամփը Բոլթոնին ազատել է անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ պաշտոնից ազատել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին։
Twitter-ում Թրամփը նշել է, որ ինքը, ինչպես և իր աշխատակազմից շատերը, կտրականապես համաձայն չի եղել Բոլթոնի բազմաթիվ դատողություններին։
«Ես Ջոնին խնդրեցի հեռանալ պաշտոնից և այսօր առավոտյան ընդունեցի նրա հրաժարականը։ Շնորհակալ եմ Ջոնին իր աշխատանքի համար։ Եկող շաբաթ ես ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական կնշանակեմ»,- գրել է Թրամփը։
Ջոն Բոլթոնն արդեն ազգային անվտանգության հարցերով չորրորդ խորհրդականն է, որին հեռացնում է Թրամփը։ Ավելի վաղ նրա վարչակազմում այդ պաշտոնն զբաղեցրել են Սյուզան Ռայսը, Մայքլ Ֆլինը և Հերբերտ Մաքմասթերը։
70-ամյա Բոլթոնն այդ պաշտոնը ստանձնել էր անցյալ տարվա ապրիլին։
Փոխանցում է BBC-ն։