Թրամփը հրահանգել է խոնարհել դրոշները՝ ի հիշատակ 2001 թ․ սեպտեմբերի 11-ի զոհերի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է երկրի բոլոր պետական հաստատությունների տանիքներին խոնարհել դրոշները՝ ի հիշատակ 2001 թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների զոհերի։
Ազգային դրոշն իջեցվել է նաև Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքի վրա։
18 տարի առաջ՝ 2001 թ․ սեպտեմբերի 11-ին, «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության մահապարտ գրոհայինները ԱՄՆ-ում զավթեցին մարդատար օդանավերը և դրանցով մխրճվեցին Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի երկու աշտարակների մեջ և Վիրջինիա նահանգում Պենտագոնի շենքը։ Առևանգված չորրորդ օդանավը կործանվեց Փենսիլվանիա նահանգում՝ Շանքսվիլ քաղաքի մերձակայքում։
Այս աննախադեպ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվեց առնվազն երեք հազար մարդ, ավելի քան վեց հազարը վիրավորվեց։
Փոխանցում է tass.ru-ն։