Իրաքում հրմշտոցի ժամանակ զոհվել են ուխտագնացներ

Իրաքի Կարբալա քաղաքում ուխտագնացության ժամանակ հրմշտոց է ծագել, ինչի հետևանքով զոհվել է 31 ուխտավոր, 100-ից ավելին տուժել են, հաղորդել է Xinhua գործակալությունը՝ հղում անելով Իրաքի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ տուժածներից տասի վիճակը ծայրահեղ ծանր է։
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի ցերեկը, երբ ուխտավորներին թույլ են տվել այցելել իմամ Հուսեյնի գերեզմանը։
Վերջին օրերին քաղաք է ժամանել ավելի քան 4 մլն ուխտագնաց։
Շիա մուսուլմանները նշում են Աշուրայի օրը՝ Մուհամեդ մարգարեի թոռան՝ իմամ Հուսեյնի մահվան կապակցությամբ սգո վերջին օրը։ Իմամ Հուսեյնը սպանվել է մ․թ․ 7-րդ դարում Կարբալայում։
Փոխանցում է Interfax-ը։