Նազարբաևի դերը խաղացած դերասանը դարձել է խորհրդարանի պատգամավոր

Դերասան, երգիչ, երգահան և հեռուստահաղորդավար, Ղազախստանի մշակույթի վաստակավոր գործիչ Նուրլան Ալիմժանովը չորեքշաբթի Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Մաժլիսի պատգամավորի երդում է տվել։
Ալիմժանովը հռչակ է ձեռք բերել «Առաջնորդի ուղին» (2013) ֆիլմում Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դերակատարումից հետո։
35-ամյա Ալիմժանովն ընտրվել է Մաժլիսի սոցիալ-մշակութային զարգացման հանձնաժողովի կազմում։
Ալիմժանովին «Նուր Օտան» («Հայրենյաց լույս») կուսակցական ցուցակով պատգամավորական մանդատը փոխանցելու որոշումը կայացվել է օգոստոսին, կուսակցության քաղխորհրդի բյուրոյի նիստում։
Փոխանցում է tass.ru-ն։