11.09.2019 13:31

CNN․ ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնին հավակնում է 10 հոգի

CNN․ ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնին հավակնում է 10 հոգի

Ջոն Բոլթոնի հրաժարականից հետո առնվազն տասը մարդ է հավակնում ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնին։

Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հավակնորդների թվում հեռուստաընկերությունն առաջինը նշում է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկի անունը։ CNN-ի աղբյուրների հաղորդման համաձայն՝ Հուկն ինքը հետաքրքրված է այդ պաշտոնով և բավական լուրջ հեղինակություն ունի Սպիտակ Տանը։

Նրա հետ կարող է մրցել ԱՄՆ ԶՈՒ պաշտոնաթող գեներալ-մայոր Ռիքի Ուոդդելը, որն ավելի վաղ զբաղեցրել է ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերի տեղակալի պաշտոնը։

Հիմնական հավակնորդների եռյակում CNN-ն ընդգրկել է նաև ԿԺԴՀ-ի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Բիգանին, որի թեկնածությունն ավելի վաղ Սպիտակ տանը դիտարկվել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար։

Փոխանցում է tass.ru-ն։