11.09.2019 14:55

Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատան մոտ հզոր պայթյուն է տեղի ունեցել

Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատան մոտ հզոր պայթյուն է տեղի ունեցել

Չորեքշաբթի գիշերը հզոր պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատան մոտ, հաղորդել է Associated Press գործակալությունը։

Նախնական տվյալներով՝ պայթել է անհայտ մարդկանց կողմից արձակված հրթիռը։

Զոհերի և ավերածությունների վերաբերյալ առայժմ տեղեկություններ չկան։

Լրատվական գործակալությունը նշում է, որ պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին՝ 2001 թ․ ԱՄՆ-ում ահաբեկչական գործողությունների տարելիցի օրը։

Փոխանցում է  Interfax-ը։