11.09.2019 15:09

Շոտլանդական դատարանը խորհրդարանի աշխատանքի կասեցումն անօրինական է ճանաչել

Շոտլանդական դատարանը խորհրդարանի աշխատանքի կասեցումն անօրինական է ճանաչել

Շոտլանդիայի դատարանը որոշել է, որ վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը խորհրդարանի աշխատանքը կասեցնելու վերաբերյալ անօրինական է։ Վերջնական որոշումը կկայացնի Բրիտանիայի գերագույն դատարանը։

Խորհրդարանի աշխատանքի կասեցումն անօրինական ճանաչելու օգտին քվեարկել են Շոտլանդիայի բարձրագույն քաղաքացիական դատարանի բոլոր երեք դատավորները։

Այդ որոշումը Բրիտանիայի գերագույն դատարանում կբողոքարկվի երեքշաբթի՝ սեպտեմբերի 17-ին։ Որոշումը բողոքարկել է Բրիտանիայի կառավարությունը։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը օգոստոսի վերջին խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու խնդրանքով դիմել էր թագուհուն և ստացել նրա համաձայնությունը։ Բրիտանիայում միապետները միշտ կատարում են կառավարության առաջարկները։ Վարչապետ Ջոնսոնը պնդում էր, որ խորհրդարանի աշխատանքի դադարեցումն անհրաժեշտ է կառավարության նոր ծրագիրը նախապատրաստելու համար, որը խորհրդարանին հոկտեմբերի 14-ին կներկայացնի թագուհին. դա սովորական գործընթաց է։

Փոխանցում է BBC-ն։