11.09.2019 16:25

Արմենպրես. ՌԴ դեսպանը Պուտինի՝ Երևան այցի մասին

Արմենպրես. ՌԴ դեսպանը Պուտինի՝ Երևան այցի մասին

Արմենպրեսի հաղորդմամբ՝ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր, ի պատասխան լրագրողի հարցի, թե համապատասխանու՞մ  է արդյոք իրականությանը այն լուրը, որ հնարավոր է՝ Պուտինը հրաժարվի Երեւանում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելուց, հավաստիացրել է, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը։

«ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը Երևանում համատեղ որոշման արդյունք է»,- ըստ Արմենպրեսի՝ ընդգծել է Կոպիրկինը:

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին, որին ակնկալվում է, որ կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր ղեկավարները: Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝  2018թ. դեկտեմբերի 6-ի նիստին, որին մասնակցել են անդամ բոլոր երկրների ղեկավարները, որոշում է կայացվել 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցել Հայաստանին: