11.09.2019 19:17

Միխայել Շումախերը դուրս է եկել 6 տարվա կոմայից

Միխայել Շումախերը դուրս է եկել 6 տարվա կոմայից

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը վեց տարվա կոմայից հետո գիտակցության է եկել։ Այդ մասին հայտնել է Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոցի բուժքույրերից մեկը, ով ներկա է եղել անվանի մարզիկի հերթական վիրահատությանը։

Միխայել Շումախերը սեպտեմբերի 9-ին գաղտնի տեղափոխվել է վերը նշված հիվանդանոց, որտեղ ենթարկվել է սրտի հյուսվածքում ցողունային բջիջների ներդրման փորձնական վիրահատության։ Ըստ նախնական տվյալների, այն հաջող է անցել։ Մի քանի օր անց ավտոարշավորդը բուժումը կշարունակի տնային պայմաններում։

Ինչպես նշում են լրատվամիջոցները, վիրահատությունից հետո Միխայել Շումախերին տեսակցության են եկել նրա նախկին սպորտային տնօրեն Ժան Տոդտը, հայտնի ավտոարշավորդներ Ալեն Պրոստն ու Ժան Ալեզին։

2013 թվականին Միխայել Շումախերը դահուկներով սահելիս լուրջ գանգուղեղային վնասվածք էր ստացել, որի պատճառով բժիշկները ստիպված են եղել արհեստական կոմայի ենթարկել մարզիկին։