12.09.2019 09:00

Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Մովսեսյանը դուրս են եկել հաջորդ փուլ

Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Մովսեսյանը դուրս են եկել հաջորդ փուլ

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի են ունեցել շախմատի աշխարհի գավաթի խաղարկության պատասխան պարտիաները:

Առաջին շրջանի երկրորդ պարտիայում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթել է եգիպտացի Էլ Գինդի Էսամին և դուրս եկել հաջորդ շրջան: Առաջին պարտիայում գրանցվել էր ոչ ոքի:

Արման Փաշիկյանն առաջին պարտիայում պարտվելուց հետո ոչ ոքի է խաղացել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանը ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ ոչ ոքի է խաղացել երկրորդ պարտիայում, սակայն առաջին պարտիայում կրած պարտության պատճառով լքել է մրցաշարը: 

Սերգեյ Մովսեսյանը սևերով հաղթել է ռուսաստանցի Գրիգորի Օպարինին և դուրս եկել հաջորդ շրջան: