12.09.2019 10:49

Շնոբելյան մրցանակի մասին՝ լրջորեն

Շնոբելյան մրցանակի մասին՝ լրջորեն

Հինգշաբթի երեկոյան Հարվարդի համալսարանում կկայանա հումորային Շնոբելյան մրցանակի շնորհման ամենամյա՝ արդեն 29-րդ արարողությունը։

Իրականում մրցանակի անվանման թարգմանությունն այնքան էլ հաջող չէ։ Անգլերեն այն կոչվում է Ig Nobel Prize և հղում է անում հայտնի Նոբելյան մրցանակին, սակայն արտասանությամբ հնչում է որպես ignoble՝ «ամոթալի», «անպատշաճ», «ցածրորակ»։

«Ռուսաստանում այս մրցանակն անվանել են «Շնոբելյովկա» և դրան ինչ-որ բացասական իմաստ են հաղորդել,- պարզաբանում է 2012 թ․ Խաղաղության մրցանակի արժանացած գիտնական Իգոր Պետրովը։- Մինչդեռ «Իգնոբելյան» մրցանակի նշանաբանն է՝ «Նախ ժպտալ, հետո խորհրդածել», սակայն մարդիկ, փաստորեն, դա հաշվի չեն առնում»։

Մագնիսների օգնությամբ թռչող գորտ, ջերմաստիճանի ազդեցությունը «Չեդդեր» պանրի մեջ գերձայնի արագության վրա, զկռտոցի բուժումը ուղիղ աղիի թվային մերսման միջոցով՝ սրանք բոլորը գիտական աշխատանքներ են, որոնք Շնոբելյան մրցանակի են արժանացել տարբեր տարիների և իսկապես զավեշտալի են հնչում։ Սակայն իրականում դրանք լրիվ լուրջ հետազոտություններ են։

Երբ 1997 թ․ ամերիկացի Մարկ Հոսթեթլերը «Շնոբելի» արժանացավ միջատների ուսումնասիրության համար, որոնք փակչում են ավտոմեքենայի ապակուն, քչերը կարող էին հավատալ, որ այդ գիտական հետազոտությունը կօգնի անօդաչու սարքեր մշակելիս։ 20 տարի անց Ford ընկերությունը գիտնականին պատվիրեց հատուկ սարք պատրաստել, որը կմաքրի անօդաչու սարքերի սենսորները սատկած բզեզներից․ չէ՞ որ դրանք էլ, բոլոր դիմապակիների պես, հարկավոր է մաքրել՝ լավ տեսանելիություն ապահովելու համար։

Փոխանցում է BBC-ն։