12.09.2019 13:04

Bild. ՈՒԵՖԱ-ն ընտրել է երրորդ եվրագավաթային մրցաշարի անունը

Bild. ՈՒԵՖԱ-ն ընտրել է երրորդ եվրագավաթային մրցաշարի անունը

ՈՒԵՖԱ-ն իր հովանու ներքո եվրոպական երրորդ մրցաշարը կանցկացնի, որ կկոչվի «Կոնֆերեցիայի լիգա»: Այս մասին հաղորդում է Bild-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մրցաշարի առաջին խաղարկությունը տեղի կունենա 2021/22 մրցաշրջանում:

Սպասվում է, որ մրցաշարի ֆորմատը նման կլինի Չեմպիոնների լիգային: Ընդհանուր առմամբ կմասնակցեն 32 թիմեր, որոնք կբաժանվեն 8 խմբերի: