12.09.2019 11:06

Արաբական երկրները դատապարտել են Նեթանյահուի պլանը

Արաբական երկրները դատապարտել են Նեթանյահուի պլանը

Արաբական երկրները խստորեն դատապարտել են Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի այն հայտարարությունը, թե ընտրություններում հաղթելու դեպքում ինքը անեքսիայի կենթարկի Հորդանան գետի Արևմտյան ափի մի մասը՝ Հորդանանի հովիտը և Մեռյալ ծովի հյուսիսային հատվածը։

Արևմտյան ափի տարածքը, որը բնակեցված է գերազանցապես պաղեստինցիներով, Իսրայելի կողմից մասամբ օկուպացվել է 1967 թվականին։ Պաղեստինցիները պնդում են, որ Արևմտյան ափն ամբողջությամբ պետք է մտնի պաղեստինյան ապագա անկախ պետության կազմի մեջ։

Նեթանյահուն նախկինում էլ է հայտարարել, որ Իսրայելը, անվտանգության նկատառումներով, միշտ էլ կպահպանի իր ներկայությունը Հորդանանյան հովտում, սակայն «անեքսիա» բառը նա առաջին անգամ է գործածել։

Փոխանցում է BBC-ն։