12.09.2019 12:12

Կատալոնիան անկախություն է ուզում

Կատալոնիան անկախություն է ուզում

Կատալոնիայի Ազգային օրվա կապակցությամբ այստեղ տեղի է ունեցել Իսպանիայից անկախանալուն նվիրված հանրահավաք։

«Անկախություն» մակագրությամբ պաստառներով հազարավոր մարդիկ հավաքվել են Բարսելոնայի կենտրանում։

Ակցիան տեղի է ունեցել 2017 թ․ հոկտեմբերին հանրաքվե անցկացնելու և Կատալոնիան  անկախ հռչակելու գործով ինքնավարության նախկին ղեկավարների նկատմամբ դատավճռի արձակումից մի քանի շաբաթ առաջ։ Ինքնավարության նախկին ղեկավարները մեղադրվում են խռովության դրդելու և պետական միջոցների մսխման մեջ։

«Այստեղ հազարավոր կատալոնացիներ են, մենք բոլորս։ Այս հզոր ցույցն անցկացվում է մի նպատակով՝ ի լուր Եվրոպայի և աշխարհի հայտարարել, որ բոլոր հետագա շաբաթներին ու ամիսներին մենք պայքարելու ենք հանուն Կատալոնիայի անկախության»,- հայտարարել է Կատալոնիայի Ժեներալիտետի ղեկավար Կիմ Տոռան։

«Եվրոպայում պետք է վերջապես հասկանան, թե ինչ սոսկալի բաներ են կատարվում։ Հենց այս պահին Իսպանիայի գործողությունները կատալոնացիների հանդեպ հիշեցնում է ապարտեիդը ՀԱՀ-ում։ Նույնպիսի անօրինականություն է»,- ասել է ցուցարարներից մեկը։

Ցույցի մասնակիցների թիվը հասել է 600 հազարի, մինչդեռ 2018 թ․ փողոց էր դուրս եկել առնվազն մեկ միլիոն մարդ։

Փոխանցում է euronews-ը։