12.09.2019 12:35

Սուրենյան. Եղանակը աստիճանաբար տաքանալու է

Սուրենյան. Եղանակը աստիճանաբար տաքանալու է

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ում գրում է.

«Սեպտեմբերի 14-17-ին բոլոր մարզերում եղանակը աստիճանաբար տաքանալու է այսօրվա համեմատ մոտ 6-7 աստիճանով։ Արդեն սեպտեմբերի 17-ին հանրապետության հովտային գոտիներում այդ թվում Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +28․․․+30 աստիճանի»: