12.09.2019 15:13

Եվրամիությունը նույնպես դատապարտել է Նեթանյահուի ծրագրերը

Եվրամիությունը նույնպես դատապարտել է Նեթանյահուի ծրագրերը

Եվրամիությունը խստորեն դատապարտել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի ծրագրերը՝ Հորդանան գետի Արևմտյան ափի մի մասը գրավելու վերաբերյալ՝ հայտարարելով, որ դրանք սպառնում են անվտանգությանը տարածաշրջանում։

Նեթանյահուն խոստացել է Իսրայելի ինքնիշխանությունը տարածել նաև Հորդանանյան հովտի և Մեռյալ ծովի հյուսիսային առափնյակի շրջանի վրա, եթե հաջորդ շաբաթ համապետական ընտրությունների արդյունքում պահպանի իր պաշտոնը։

ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ Բրյուսելը չի ճանաչի մինչև 1967 թ․ սահմանների որևէ փոփոխություն, որը համաձայնեցված չի լինի երկու կողմերի միջև՝ հավելելով, որ «բնակավայրերի շինարարությունը խարխլում է հաստատուն խաղաղության հեռանկարը»։

Հորդանանյան արգավանդ հովտի շրջանում բնակվում են մոտավորապես 53 հազար պաղեստինցիներ և առնվազն 12 800 հրեա վերաբնակիչներ, սակայն այս թվերը բողոքարկում են երկու կողմերն էլ։

Իսրայելի վարչապետի հայտարարությունը զայրացրել է տեղացի պաղեստինցիներին, հատկապես՝ Հորդանան գետի Արևմտյան ափին ապրողներին։

Փոխանցում է euronews-ը։