Կիպրոս․ թուրքական գամբիտ

Կիպրոսի վերամիավորման վերաբերյալ երկխոսությունը վերսկսելու ջանքերը փակուղի են մտել՝ կիսված կղզու երկու հատվածների առաջնորդների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ջեյն Հոլլ Լյութի մասնակցությամբ մեկ շաբաթ շարունակվող բանակցություններից հետո։ Կողմերը չեն կարողացել պայմանավորվել ապագա բանավեճերի ձևաչափի վերաբերյալ, և դրանց վերսկսման հեռանկարն անորոշ է մնացել։
Հունաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը Euronews-ին հայտարարել է, թե այդ պատային իրավիճակի մեղավորն Անկարան է։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն երեքշաբթի հերթական անգամ հավաստիացրել է, որ Անկարան բաց է բազմաթիվ առաջարկների համար, սակայն շեշտել է, որ դրական արդյունքների հասնելու համար բանակցությունների շրջանակները պետք է չափազանց հստակ լինեն։
Կղզու հունական և թուրքական հատվածների առաջնորդների հանդիպումը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերիշի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում, որը կայանալու է սեպտեմբերի վերջին Նյու Յորքում, վճռական նշանակություն կունենա միավորման հետագա գործընթացի համար։
Փոխանցում է euronews-ը։