13.09.2019 10:00

Ամռանը կատարվել է 5,79 միլիարդ դոլարի չափով 8935 տրանսֆեր

Ամռանը կատարվել է 5,79 միլիարդ դոլարի չափով 8935 տրանսֆեր

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է 2019թ. ամառային տրանսֆերային պատուհանի վիճակագրությունը: Հունիսի 1-ից սեպտեմբերի 2-ը տեղի է ունեցել ֆուտբոլիստների 8935 տրանսֆեր, ինչը 4,8 տոկոսով գերազանցում է 2018թ. ամռան  տրանսֆերների քանակը:

Գործարքների ընդհանուր գումարը կազմել է 5,79 միլիարդ դոլար, ինչը 9 տոկոսով գերազանցում է 2018-ի ցուցանիշը: Այդ գումարից 4,38 միլիարդը ծախսել են հինգ առաջատար եվրոպական լիգաների ակումբները, 1,41 միլիարդը՝ մյուս առաջնությունների ակումբները:

2019-ի ձմեռային եւամառային տրանսֆերային պատուհանների ընթացքումմ ակումբները ծախսել են 7,31 միլիարդ դոլար: 

Ամենաշատ տրանսֆերային գործարքները տեղի են ունեցել Անգլիայում, Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում եւ Ֆրանսիայում: Միայն Անգլիայում այս ամռանը ակումբները վաճառել են 478 ֆուտբոլիստի, գնել՝ 536-ի: