13.09.2019 10:31

Մեսսի. Ես սովորական խաղացող եմ և չէի կարող միջամտել Նեյմարի տրանսֆերին

Մեսսի. Ես սովորական խաղացող եմ և չէի կարող միջամտել Նեյմարի տրանսֆերին

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին բացառել է իր ազդեցությունը ակումբի վրա Նեյմարի շուրջ բանակցությունների գործում:

Նեյմարը և Մեսսին «Կամպ Նոուում» 4 մրցաշրջան անցկացրել են միասին, իսկ դրանից մեկ տարի անց նրանց միացավ Սուարեսը, և ֆուտբոլիստները կազմեցին աշխարհի ամենաուժեղ հարձակվողական եռայակը: 2017-ին ամեն ինչ փլուզվեց, երբ Նեյմարը որոշեց 222 միլիոն եվրով տեղափոխվել ՊՍԺ: Ֆրանսիայում չհասնելով բարձր նպատակների՝ Նեյը ցանկություն է հայտնել վերադառնալ:

Ամռանը շատ իրարամերժ ու թեժ տեղեկություններ կային «Բարսելոնայի», Նեյմարի և ՊՍԺ-ի մասին, բայց ֆուտբոլիստի տեղափոխությունը կատալոնական ակումբ այդպես էլ  տեղի չունեցավ: Այդ ամենին այսպես է արձագանքել Մեսսին.

-Ես կցանկանայի, որ Նեյմարը վերադառնար: Ես չգիտեմ, թե որքան ուժգին է «Բարսելոնան» ցանկացել գնելու նրան: Ես չեմ մասնակցել այդ հարցերին և ինչպե՞ս կարող էի մասնակցել, չէ՞ որ ես սովորական խաղացող եմ, այլ ոչ թե նախագահ կամ մարզական տնօրեն,- ասել է Լիոնելը: