13.09.2019 11:00

Արսեն Վենգերն աշխատանքի կանցնի ՖԻՖԱ-ում

Արսեն Վենգերն աշխատանքի կանցնի ՖԻՖԱ-ում

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն առաջիկա օրերին կստանձնի ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի տեխնիկական տնօրենի պաշտոնը, հաղորդում է New York Times-ը:

ՖԻՖԱ-ում Վենգերը կզբաղվի մարզիչների հետ տարվող աշխատանքներով:

Ավելի վաղ ՖԻՖԱ-ի տեխնիկական տնօրենի պաշտոնից հեռացել էին Մարկո վան Բաստենն ու Զվոնիմիր Բոբանը:

Հիշեցնենք, որ Վենգերը «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել է 2018 թվականին՝ ակումբում 22 տարվա աշխատանքից հետո: