13.09.2019 12:33

ՊՍԺ երկրպագուները սպառնում են բոյկոտել Նեյմարի մասնակցությամբ խաղը

ՊՍԺ երկրպագուները սպառնում են բոյկոտել Նեյմարի մասնակցությամբ խաղը

Ֆրանսիական «ՊՍԺ» -ի  երկրպագուները դժգոհ են թիմում  Նեյմարի ներկայությունից և սպառնում են բոյկոտել նրա մասնակցությամբ Չեմպիոնների լիգայի հանդիպումը:

Նեյմարը դժգոհ էր ֆրանսիական ակումբից և մեկ անգամ չէ, որ պահանջել է վաճառել իրեն, սակայն տրանսֆերի ձախողումից հետո ֆուտբոլիստը սկսել է քայլեր կատարել ակումբի ղեկավարության հետ մտերմանալու հարցում:

Փարիզյան թիմի ղեկավարները հանդիպել են երկրպագուների մի քանի խմբերի հետ, իսկ վերջիններս հայտարարել են, որ խաղի ժամանակ Նեյմարի դեմ ուղղված պաստառներ են ցուցադրելու: 

Հիշեցնենք, որ Նեյմարը «ՊՍԺ»-ի կազմում խաղադաշտ դուրս կգա սեպտեմբերի 14-ին «Ստրասբուրգի» դեմ խաղում, իսկ Չեմպիոնների լիգայի առաջին հանդիպումը սեպտեմբերի 18- ին է՝   «Ռեալի» դեմ: