13.09.2019 13:03

AS. Զիդանը կորցրել է նախկին ազդեցությունը «Ռեալ»-ում

AS. Զիդանը կորցրել է նախկին ազդեցությունը «Ռեալ»-ում

Իսպանական AS պարբերականը հոդված է հրապարակել՝ նշելով այն խնդիրները, որոնց հանդիպել է Զինեդին Զիդանը Մադրիդի «Ռեալ» վերադառնալուց հետո:

Հայտնի պարբերականի լրագրողները կարծում են՝ ներկայում ֆրանասիացի մասնագետը չունի այն ազդեցությունը թիմում, որն ուներ իր վերադարձի պահին:

Ստեղծված իրավիճակի պատճառները մի քանիսն են.

Նախ վերադարձից հետո անցկացրած 14 խաղում «սերուցքայիններ»-ը հաղթել են 6-ում, 4 անգամ ոչ-ոքին են խաղացել ու գրանցել նույնքան պարտություն:

Թիմը լքել են Ռեգիլոնը, Սեբալյոսն ու Լյորենտեն, խաղացողներ, ովքեր հիանալի տպավորություն են թողնում իրենց նոր ակումբներում:

Նավասի հեռանալը. նշվում է, որ վերջին շրջանում կոստառիկացին դարձել էր երկրպագուների սիրելին, ու ընթացքում Տիբո Կուրտուային նախապատվություն տալը դուր չի եկել նրանց: Այն դեպքում, որ բելգիացին աչքի է ընկնում անվստահ խաղով:

«Ատլետիկո»-ից կրած՝ 3:7 հաշվով պարտությունը. «սև բիծ», որը նույնպես կասկածի տակ է դրել լեգենդար ֆրանսիացու աշխատանքը:

Տարբեր խաղային սխեմաները. մի բան, որը հավանության չի արժանացել ո՛չ ակումբի ղեկավարության, ո՛չ մադրիսիստների մոտ: