13.09.2019 13:30

Սալահը՝ «Լիվերպուլ»-ի՝ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Սալահը՝ «Լիվերպուլ»-ի՝ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է ակումբի՝ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը: 

Կոչմանը հավակնում էին նաև Ռոբերտո Ֆիրմինոն և Սադիո Մանեն: 

Անգլիական ակումբի կազմում մասնակցած 6 խաղում եգիպտացին դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: 

«Լիվերպուլ»-ը այժմ զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը: