13.09.2019 13:00

Սաուդյան արքայադուստը դատապարտվել է ջրմուղագործին ծաղրելու համար

Սաուդյան արքայադուստը դատապարտվել է ջրմուղագործին ծաղրելու համար

Սաուդյան արքայադուստր Հասսա բինտ Սալմանը դատապարտվել է 10 ամիս պայմանական ազատազրկման՝ Ֆոշ պողոտայում գտնվող իր փարիզյան շքեղ բնակարանում ջրմուղագործին ծաղրելու համար։

Սաուդյան Սալման արքայի դստերը և թագաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման բին Սաուդի քրոջը դատարանը մեղավոր է ճանաչել, քանի որ նա իր թիկնապահին հրամայել է ծեծել ջրմուղագործին, որը, առանց թույլտվության, մի քանի լուսանկար է արել նրա բնակարանում։

Հինգշաբթի օրը դատարանը արքայադստերը մեղավոր է ճանաչել զենքի կիրառմամբ բռնի գործողությունների և մարդուն ապօրինաբար պահելու մեջ։

Ինչպես պարզվել է՝ թիկնապահը նրա հրամանով կապել է ջրմուղագործ Աշրաֆ Էիդի ձեռքերը, ծեծել նրան, ապա ստիպել է համբուրել արքայադստեր ոտքերը։

Արքայադուստրը, որին ձերբակալելու համար միջազգային օրդեր է տրվել, և որին դատել են հեռակա, դատապարտվել է նաև 10 հազար եվրո տուգանքի։

Նրա թիկնապահը դատապարտվել է 8 ամիս պայմանական ազատազրկման և 5 հազար եվրո տուգանքի։

Փոխանցում է BBC-ն։