13.09.2019 14:12

Ցանկացած իշխանություն ինչ-որ պահի կարող է նաև որոշակիորեն ուժի դիրքերից հանդես գալ

Ցանկացած իշխանություն ինչ-որ պահի կարող է նաև որոշակիորեն ուժի դիրքերից հանդես գալ

Քաղաքացի Գագիկ Քամալյանը Ֆեյսբուքում գրում է. 

Ցանկացած իշխանություն ինչ-որ պահի կարող է նաև որոշակիորեն ուժի դիրքերից հանդես գալ, այդպես մեկ-մեկ պատահում է նույնիսկ ամենադեմոկրատական երկրներում էլ։
Հիմա շատերը միամտաբար կրկնում են հետևյալ միտքը, թե  2008-ին իշխանությունը ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ, ինչը մակերեսային գնահատական է, որը չի արտացոլում ողջ իրականությունը։
Հարգելիներս, 2008-ին ոչ թե իշխանությունը հանդես է եկել ընդամենը ուժի դիրքերից, այլ իրականացրել է պետական մակարդակի ծանրագույն հանցագործություններ։
1. Բանակը դուրս է բերել իրեն սահմանադրորեն հատկացված գործառույթների շրջանակներից...
2. Ոստիկանական համակարգը վերածել է սադրանքներ կազմակերպող հրոսակախմբի...
3.Կրիմինալ տարրերին միաձուլել է ոստիկանությանն ու բանակին...
4. Կազմակերպել է խանութների թալան, մեքենաների պայթեցումներ...
6. Տոտալ ձևով արգելափակվել է ԶԼՄ բնականոն աշխատանքը...
7. Քրեական հետապնդման են ենթարկվել մոտ հազարի հասնող ցուցարարներ...

Հ. Գ․ Հայկականությունը մերժող գավառամիտ արնախումը պետք է դատապարտվի օրենքի ողջ խստությամբ։