13.09.2019 14:46

Երբ Քոչարյանի փաստաբանները խոսում են անձեռնմխելիությունից, հիշում եմ Լինքոլնի բնութագրումը

Երբ Քոչարյանի փաստաբանները խոսում են անձեռնմխելիությունից, հիշում եմ Լինքոլնի բնութագրումը

Ռաֆայել Թեեյմուրազյանը Ֆեյսբուքում գրում է.

«Ամեն անգամ, երբ Ռ.Քոչարյանի փաստաբանները խոսում են անձեռնմխելիության հիմքով մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, հիշում եմ Աբրահամ Լինքոլնի հայտնի բնութագրումը, թե կեղծավորը նա է, ով սպանել է սեփական ծնողներին և դատարանից գթություն է հայցում՝ որբ լինելու հիմքով։

Հիմա Ռ.Քոչարյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու համար, ինքը հղում է անում նույն այդ սահմանադրությանը, թե բա՝ անձեռնմխելի եմ»։