13.09.2019 17:02

Զելենսկի․ Նախապատրաստվում է ձերբակալված անձանց փոխանակման երկրորդ փուլը

Զելենսկի․ Նախապատրաստվում է ձերբակալված անձանց փոխանակման երկրորդ փուլը

Ուկրաինան ցուցակներ է նախապատրաստում՝ ՌԴ-ի հետ ձերբակալված անձանց փոխանակման նոր փուլ անցկացնելու համար, ուրբաթ օրը Կիևում «Յալթայի եվրոպական ռազմավարություն» համաժողովում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Սեպտեմբերի 7-ին Մոսկվան ու Կիևը ձերբակալված անձանց փոխանակում կատարեցին՝ «35-ը՝ 25-ի դիմաց» բանաձևով։

Փոխանակման նախապատրաստությունն աշխուժացել է Ուկրաինայի նախագահի պաշտոնում Վլադիմիր Զելենսկու ընտրությունից հետո։

Սեպտեմբերի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ փոխանակումը լայնամասշտաբ կլինի և մի քայլ կդառնա երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Փոխանցում է  tass.ru-ն։