13.09.2019 17:29

Լավրովը հայտարարել է Սիրիայում պատերազմի ավարտը

Լավրովը հայտարարել է Սիրիայում պատերազմի ավարտը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Труд» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատերազմը Սիրիայում ավարտված է։

«Պատերազմը Սիրիայում իսկապես ավարտվել է։ Լարվածության առանձին օջախներ մնում են միայն ՍԱՀ կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում, ինչպես, օրինակ՝ Իդլիբում և Եփրատ գետի արևելյան ափին»,- ասել է Լավրովը։

Նախարարն ընդգծել է, որ այդ երկիրը վերկանգնման գործընթաց է սկսել։

Այժմ առաջին պլանում են Սիրիային հումանիտար օգնության տրամադրումը և երկրում ճգնաժամը հաղթահարելուն ուղղված քաղաքական գործընթացների ծավալումը։

Լավրովը նշել է, որ Մոսկվան մեծ նշանակություն է տալիս մշտական շփումներին սիրիական բոլոր կողմերի, այդ թվում՝ ընդդիմության հետ։

Փոխանցում է Interfax-ը։