13.09.2019 18:33

ԶԼՄ․ Դուտերտեն առաջարկել է կրակել կոռումպացված պաշտոնյաներին

ԶԼՄ․ Դուտերտեն առաջարկել է կրակել կոռումպացված պաշտոնյաներին

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն քաղաքացիներին առաջարկել է կրակել այն պաշտոնյաների վրա, ովքեր կաշառք կպահանջեն, բայց նրանց չսպանել։

Այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է Manila Bulletin թերթը։

«Եթե դուք հարկ եք վճարում կամ տեղեկանք եք ստանում, և այդ ժամանակ պաշտոնյաները ձեզնից կաշառք են պահանջում, հարվածեք դրանց։ Իսկ եթե զենք ունեք, ապա կարող եք կրակել նրանց վրա, բայց մի սպանեք, որովհետև դատավարության ժամանակ ձեզ կարող են ներում չշնորհել»,- հայտարարել է Ֆիլիպինների առաջնորդը։

Նրա ասելով՝ կոռուպցիան խորը արմատներ է գցել երկրի գրեթե յուրաքանչյուր պետական պաշտոնյայի մեջ։

Դուտերտեն խոստացել է, որ նա, «ով կկրակի կոռուպցիոների վրա, չի ուղարկվի բանտ, այլ ընդամենը լրջորեն պատիժ կկրի ֆիզիկապես»։

Փոխանցում է tass.ru-ն։