13.09.2019 18:02

ԶԼՄ․ Պոռոշենկոյի բանկում ստուգումներ են անցկացվում

ԶԼՄ․ Պոռոշենկոյի բանկում ստուգումներ են անցկացվում

Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն խուզարկություն է կատարում Միջազգային ներդրումային բանկում, որի հիմնական բաժնետերը նախկին նախագահ Պյոտր Պոռոշենկոն է, հաղորդել է «24 ալիքի» ուկրաինական կայքը։

Պոռոշենկոն ինքը ուրբաթ օրը հարցաքննվել է Պետբյուրոյում։ Նախկին նախագահը որպես վկա է ներգրավված երեք քրեական գործերում, ընդհանուր առմամբ՝ նա անցնում է 13 գործերով։

Բանկում իրադրությունը չեն մեկնաբանել։

Ուկրաինայի ազգային բանկի տվյալներով՝ 2019 թ․ հունվարի 1-ի դրությամբ որպես Միջազգային ներդրումային բանկի հիմնական բաժնետեր՝ հանդես է գալիս Պոռոշենկոն, նրան է պատկանում բանկի բաժնետոմսերի 60 %-ը։

Փոխանցում է ria.ru-ն։