14.09.2019 09:30

Անչելոտի. Նման պայմաններում հնարավոր չէ աշխատել

Անչելոտի. Նման պայմաններում հնարավոր չէ աշխատել

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դժգոհ է այն փաստից, որ վերանորոգում են իրականացվում «Սան Պաուլոյում», մինչդեռ թիմն այդ ընթացքում չի տեղափոխվել այլ վայր:

Կառլո Անչելոտիին շատ է նյարդայնացնում այդ փաստը: Ավելի քան 20 տարի նրան միշտ ապահովել են իդեալական պայմաններով, բայց ոչ հիմա: Նա դիմել է ակումբին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային` հաջորդ 2 տնային խաղերը այլ մարզադաշտ տեղափոխելու խնդրանքով.

-Ես լիովին արհամարհանք եմ զգում ստեղծված իրավիճակում: Քաղաքն ընդհանրապես չի արձագանքում այն փաստին, որ «Սան Պաուլոյում» ընթանում են շինարարական աշխատանքներ: Իմ խաղացողներն անգամ տեղ չունեն փոխվելու: Հենց հանդերձարանում ինչ-որ բան կտրում են կամ վերանորոգում:

Չի կարելի «Սան Պաուլոյում» խաղալ «Սամպդորիայի» և «Լիվերպուլի» դեմ: Ուղղակի ամոթ է,- ասել է Անչելոտին: